Jump to content

Երեխաների պաշտպանության միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեխաների պաշտպանության միջազգային օր

Տեսակփառատոն
ԱմսաթիվՀունիսի 1
Խորհրդային փոստային նամականիշ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։

Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (հունիսի 16)։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին[1], 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա ծագումը սկսվում է 1925թ.-ից, երբ տարբեր երկրների ներկայացուցիչներ հավաքվեցին Շվեյցարիայի Ժնև քաղաքում առաջին «Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանս»-ի համար։ Այս համաժողովից հետո աշխարհի մի շարք կառավարություններ մի օր նշանակեցին որպես "Երեխաների օր" կարևորելու երեխաների խնդիրները։ 1949 թվականի նոյեմբերի 4-ին Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիան Մոսկվայում սահմանեց հունիսի 1 որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր, որը նվիրված է երեխաների բարեկեցությունը, իրավունքները և երջանկությունը կարևորելուն։

Հետպատերազմյան տարիներին ողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր։ Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ։ 1949 թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ են անում բոլոր մարդկանց պայքարել հանուն խաղաղության։ Այս ընթացքում էլ ստեղծվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ տոնը նշվել է հունիսի 1-ին 1950 թվականին և այդ ժամանակից այն նշվում է ամեն տարի։

1956 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հնչեցվեց երեխաների իրավունքների մասին հռչակագիրը, որը իրենից ներկայացնում էր առաջարկություններ որ ի պաշտպանություն երեխաների ընդունվել է բազմաթիվ պետությունների կողմից։ Իսկ արդեն 1989 թվականին այդ կազմակերպությունը հաստատել է Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին, որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ։ Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները։

Երեխաների պաշտպանության Միջազգային օրվա առթիվ բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում անցկացվում են ավանդական տոներ։ Երեխաների համար կազմակերպվում են զանազան սպորտային մրցույթներ և համերգներ նվերներով ու անակնկալներով:Բազմաթիվ քաղաքներւմ անցկացվում են մրցույթներ՝ նկարներ ասֆալտի վրա[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 545